211652_close_icon

Եթե նման բան լիներ, ադրբեջանական կողմը մեր դիպուկության վրա չէր կասկածի. Հասրաթյանը՝ ՊԲ կողմից Ադրբեջանի ավիացիան խոցելու տեղեկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

views-count6194 դիտում article-date 19:48 13-06-2019
Իրականում ոչինչ տեղի չի ունեցել, դա պարզապես ադրբեջանական կողմի հերթական քարոզչության և երևակայության արդյունք է, ուրիշ ոչինչ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/13/Senor/3024588]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, թե հայկական կողմը փորձել է խոցել իրենց ուսումնական ավիացիոն միջոցները: «Եթե նման բան լիներ, ադրբեջանական կողմը մեր դիպուկայնության վրա չէր կասկածի, մանավանդ որ այդ փորձն ունի»,- հայտարարեց Հասրաթյանը: Նշենք, որ այսօր ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ուսումնական ավիացիոն միջոցները, սակայն իրենց հաջողվել է խույս տալ: Նյութին կից հրապարակել են տեսանյութ, որն, ըստ ադրբեջանական կողմի, արվել է ԱԹՍ-ից, ինչը ուղեկցում էր իրենց ավիացիոն միջոցներին՝ ուսումնական թռիչք կատարելիս: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/13/Senor/3024588]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր