211652_close_icon
views-count1445 դիտում article-date 21:19 09-06-2019

«Ճանապարհ դեպի Մինսկ». Արթուր Թովմասյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 5-րդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն է։ Արթուր Թովմասյան Մարզաձեւը։ Մարմնամարզություն Ծնվել է։ 18/06/1992 Ծննդավայրը։ Երեւան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2014թ. Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը Ամենակարեւոր հաղթանակը։ 2015թ. առաջին Համաշխարհային ունիվերսիադայում հաղթանակը Եվրոպական խաղերում… «Մեծ ակնկալիքներ ունեմ, որ բավականություն եմ ստանալու թե՛ Խաղերից, թե՛ մթնոլորտից։ Ցանկանում եմ վարժությունս լավ կատարել, բայց միայն եզրափակիչ դուրս գալը չի բավարարի ինձ, քանի որ մարզիչներիս հետ հասել ենք այն մակարդակին, որ կարող է միայն մեդալը բավարարել։ Չկա մեդալ՝ չկա պատմություն»։

Նմանատիպ նյութեր