211652_close_icon
views-count2392 դիտում article-date 23:29 10-06-2019

ԿԸՀ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումներ դեռ չի ստացել. Տ. Մուկուչյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/10/tigran-mukuchyan/3021933]Tert.am[/url]-ը գրում է. Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումներ դեռ չեն եղել: Սակայն դիմումների համար դեռ կա ժամանակ, եթե լինեն նման դեպքեր, ԿԸՀ-ն կտեղեկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Մինչ խորհրդարան գալս, համենայն դեպս, վերահաշվարկի դիմումներ որևէ տեղ չէին ստացվել: Սակայն մենք դեռ ժամկետ ունենք, եթե կլինեն, դրա մասին կտեղեկացնենք, եթե չլինի, կտեղեկացնենք, որ չկա»,-ասաց Մուկուչյանը: Լրագրողի դիտարկմանը, որ ահազանգ է եղել, թե երկու մարդ քվեաթերթիկները նկարել են՝ Մուկուչյանն ասաց, որ պետք է նկատի ունենալ, որ ընտրական գործընթացի ժամանակ կա կարևոր առանձնահատկություն՝ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հազարավոր քաղաքացիներ: Եվ Մուկուչյանը բնական է համարում, որ բոլորից հնարավոր չէ ակնկալել Ընտրական օրենսգրքի բարձր իմացություն և միատեսակ վարքագիծ: «Եվ բնական է, որ կարող են տեղի ունենալ ինչ-ինչ խնդիրներ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/10/tigran-mukuchyan/3021933]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր