1535 դիտում
13:45 11-06-2019
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով:
Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում:
Մասնավորապես, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ կոչ է անում սեզոնայնությամբ պայմանավորված՝ օգտվել հայ-վրացական սահմանային մյուս անցումային կետերից: Իսկ Բագրատաշենի անցակետի թողունակությունը դյուրացնելու նպատակով, Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն մաքսակետից դուրս գտնվող մաքսային հսկողության այլ տարածք, որտեղ էլ կիրականացվեն մաքսային գործառնությունները:
Նմանատիպ նյութեր
1787 դիտում
13:58 25-12-2019
ՊԵԿ-ը հորդորում է հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի անցումային կետով
2930 դիտում
11:34 14-12-2018
Ավտոմեքենաների ներկրման հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը երկարացնում է աշխատանքային ժամերը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին