2364 դիտում
16:29 12-06-2019
Կյանքից հեռացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
61 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում (համատեղությամբ Աֆղանստանում և Տաջիկստանում) ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջը:
«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։
Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասված է գրառման մեջ։
Նմանատիպ նյութեր
1712 դիտում
14:25 20-11-2018
Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Այս բաժնից
613 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի