2203 դիտում
22:13 09-01-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում մշակույթի և ԶԼՄ-ների ոլորտը համակարգող փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիևայի հետ
Հունվարի 8-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում մշակույթի և ԶԼՄ-ների ոլորտը համակարգող փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիևայի հետ (Bahargül Abdyýewa):
Կողմերը քննարկեցին Հայաստանում Կարա-կույունլու թուրքմեն էմիր Ամիր Սաադի՝ Արգավանդում գտնվող դամբարանի գմբեթի վերականգնման և Խնձորեսկ գյուղում գտվող դամբարանի հնարավոր վերականգնման, ինչպես նաև՝ թուրքմենական կողմի համաձայնությամբ Թուրքմենբաշի քաղաքում գտնվող 1903թ. կառուցված հայկական եկեղեցու վերականգնմանն առնչվող հարցեր:
Բահարգյուլ Աբդիևան դրվատանքով խոսեց իր՝ 2018թ. «Գորիսը՝ ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստան կատարած այցի և ստացած տպավորությունների մասին:
Զրուցակիցները կարևորեցին ՀՀ և Թուրքմենստանի մշակույթի նախարարությունների միջև երկարաժամկետ մշակութային ծրագրի հաստատման անհրաժեշտությունը։ Նշվեց, որ մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից ելնելով, առաջիկայում պետք է վերականգնվի երկու երկրներում մշակույթի օրերի անցկացումը։
Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-թուրքմենական երկկողմ և բազմակողմ մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
2167 դիտում
21:52 13-03-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ
1975 դիտում
19:39 22-01-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Աշխաբադի քաղաքապետ Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են