Հաստատվեց Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղացանկը. մեկնարկը՝ օգոստոսի 9-ին
Հաստատվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019-20թթ. մրցաշրջանի խաղացանկը:
Պրեմիեր լիգայի նոր խաղարկությունը մեկնարկելու է օգոստոսի 9-ին, մեկնարկային խաղում մրցելու են «Լիվերպուլը» և «Նորվիչը»:
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջին տուրում խաղալու է «Վեսթ Հեմի» հետ, «Տոտենհեմը»՝ «Ասթոն Վիլայի», իսկ «Արսենալը»՝ «Նյուքասլի»:
Տուրը եզրափակվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղով: