211652_close_icon
views-count1965 դիտում article-date 17:16 13-06-2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 13-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածների համաձայն՝ հունիսի 14-ին ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով, ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին: Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրապետության նախագահը՝ հետևյալ օրակարգով. «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով, «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով, «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր