1256 դիտում
23:26 14-06-2019
Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, մայոր Աննալեյս Հանթերին: Նրան ուղեկցում էր ՊՎՆԳ հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար մայոր Սայլաս Գասեթը:
Հանդիպման նպատակն էր քննարկել «Կենսաբանական վտանգի նվազեցման» ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ շարունակելու ամերիկյան կողմի հետ ծրագրի իրականացումը: ՓԾ տնօրենը կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:
Աննալեյս Հանթերը նշեց, որ ծրագրի շրջանակներում ԱՄՆ կողմը պատրաստակամ է ներդրումներ անել` Հայաստանի կարողությունները զարգացնելու համար: Նա հույս հայտնեց, որ մայոր Սայլաս Գասեթի ղեկավարման ընթացքում գրանցված ձեռքբերումներն էլ ավելի կամրապնդվեն, և ծրագրի շրջանակներում նոր դրական արդյունքներ կարձանագրվեն:
Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը նմանատիպ ծրագրեր իրականացրել է հետխորհրդային մի շարք երկրներում: Ծրագրի շրջանակներում 2015 թ. Հայաստանին հատկացվել է «Տոյոտա» մակնիշի օպերատիվ մեքենա, որը կահավորված է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքներին արձագանքելու ու կենսաբանական նմուշառման համար: Ծրագրի շնորհիվ Հայաստանի մասնագետները վերապատրաստվել են բարձրակարգ մասնագետների կողմից, մասնակցել են միջազգային գիտաժողովների և դասընթացների` հնարավորություն ունենալով ծանոթանալու ոլորտի միջազգային նորագույն ձեռքբերումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1484 դիտում
23:04 12-03-2019
Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները
2164 դիտում
21:49 02-11-2016
Հայաստանը զարգացնում է տեխնածին աղետներին դիմակայելու կարողությունները
Այս բաժնից
1000 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1489 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1144 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am