211652_close_icon
views-count2167 դիտում article-date 21:49 02-11-2016

Հայաստանը զարգացնում է տեխնածին աղետներին դիմակայելու կարողությունները

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը հյուրընկալեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի եվրոպական հրամանատարության Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման ծրագրերի և քաղաքականության վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Վիլյամ Սամներին: Հանդիպման նպատակն էր քննարկել այս տարվա փետրվարին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի եվրոպական հրամանատարության կողմից հրապարակված Զանգվածային ոչնչացման զենքի հակազդում և աղետներին պատրաստվածության կարողություններ խորագրով զեկույցի դրույթները: Այն պատրաստվել էր ԱՄՆ-ից Հայաստան գործուղված 14 փորձագետների կողմից: Նրանք ուսումնասիրել են զանգվածային ոչնչացման զենքի հակազդման և ընդհանրապես աղետներին պատրաստվածության ոլորտում Հայաստանի կարողությունները, տեխնիկական հագեցվածությունն ու պատրաստվածությունը՝ կենտրոնանալով մասնավորապես ԶՈԶ հակազդման և սահմանային անցակետերի հսկողության միջոցների գնահատման վրա: - Փորձագետների թիմը մեկ շաբաթ ուսումնասիրել է Հայաստանի պատրաստվածությունը վերոնշյալ արտակարգ իրավիճակներին դիմագրավելու հարցում: Ընդհանուր առմամբ` թիմի անդամները գոհ են կատարված աշխատանքներից, սակայն նրանք առանձնացրել են որոշ բացթողումներ, որոնք արժանի են ուշադրության: Բացի այդ, հաշվի առնելով գնահատման աշխատանքներին տրամադրված ժամանակի սակավությունը, գնահատող թիմը չէր կարող խորապես ուսումնասիրել առկա իրավիճակը: Այդ իսկ պատճառով կցանկանայինք իմանալ այն ուղղությունները, որոնք դուք կուզենայիք դարձնել թիրախային մեր հետագա համագործակցության համար, - եզրափակեց Վ. Սամները: Ողջունելով հյուրին և շնորահակալություն հայտնելով փոխգործակցության համար՝ Մ. Ղազարյանը ներկայացրեց վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքները, կառավարության որոշումները և իրավական նորմերը: - ԶՈԶ հակազդում և աղետներին պատրաստվածության կարողություններ խորագրով զեկույցի վերաբերյալ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԶՈԶ չտարածման մասին բոլոր պայմանգրերի և ռեժիմների համապարփակ ու արդյունավետ կատարումը,- հավելեց Մ. Ղազարյանը: ՓԾ տնօրենը կարևորեց նաև ստորագրված համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխգործողությունը համակարգելու, կանոնակարգելու և միասնական վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դերն ու նշանակությունը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և տեխնածին վթարների բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կ. Կարապետյանը ներկայացրին տեխնածին աղետներին դիմակայելու Հայաստանի հնարավորությունները և նախատեսվող տեխնիկական համալրումները: Ակտիվ գործակցության շրջանակներում Հայաստանը սարքավորումներ է ստացել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից և ՆԱՏՕ-ից: Ներկայումս ընթացքի մեջ է մեկ ծրագիր (52-րդ ծրագիր) ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոնի հետ: Հանդիպման ավարտին հստակեցվեցին և նախանշվեցին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ ԱԻ նախարարության միջև փոխգործակցության հետագա ուղղություններն ու ոլորտները: ՀՀ ԱԻՆ

Նմանատիպ նյութեր