4195 դիտում
15:53 15-06-2019
Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Արցախ կատարած այցից վերադարձել է դրական էմոցիաներով։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մարությանը կիսվել է իր տպավորություններով։ «Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ` Ստեփանակերտ: Վերադարձել ենք և մեզ հետ բերել արցախցիների ջերմագույն մաղթանքները և դրական էմոցիաները, որոնցով և կիսվում եմ ձեզ հետ` սիրելի երևանցիներ»,-նշված է քաղաքապետի գրառման մեջ։
Հունիսի 13-14-ը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էր։ Այցի շրջանակներում Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
21:17 09-11-2018
«Ոչ ոք չի կարող զանգել ինձ և ապօրինի շինարարության համար թույլտվություն ուզել». Հայկ Մարության
811 դիտում
13:35 07-02-2024
«Ինձ հեռացնում են, որովհետև վտանգ եմ ներկայացնում իրենց համար». Հայկ Մարության
Այս բաժնից
607 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին