211652_close_icon
views-count1231 դիտում article-date 15:38 17-06-2019

Մասսայական ֆուտբոլի մրցաշարն ավարտվեց Անուշավան գյուղի հաղթանակով

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվեց մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքի մեկնարկը: Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, մրցաշարն անցկացվում էր առաջնության չեմպիոնական գավաթի շրջագայության (trophy tour) շրջանակներում: Երկու ամսվա ընթացքում գավաթը շրջեց Հայաստանի բոլոր մարզերով: Հունիսի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մրցաշարի եզրափակիչը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շիրակի մարզը ներկայացնող Անուշավան գյուղի թիմը, Արարատի մարզի Վեդի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր թիմը՝ երրորդ տեղը:

Նմանատիպ նյութեր