3703 դիտում
20:33 28-03-2016
Հավակնորդների մրցաշարն ավարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի տրիումֆով, Արոնյանը 5-րդն էր
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Վերջին` [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/28/80847/]14-րդ տուրի [/url]վճռորոշ խաղում ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սպիտակներով հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, հռչակվեց մրցաշարի չեմպիոն և իրավունք ստացավ շախմատային թագի պայքարել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, վաստակեց 7 միավոր` բաժանելով 4-7-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը գրավեց 5-րդ տեղը, սակայն սա մեր համար չափազանց թույլ սփոփանք է, քանի որ մենք Լևոնից ավելի մեծ սպասելիքներ ունեինք, և պետք է ասել, մրցաշարի 1-ին խաղաշրջանից հետո ամեն ինչ նրա ձեռքում էր: Սակայն 2-րդ խաղաշրջանը նրա մոտ ակնհայտորեն չստացվեց և նա չկարողացավ պահպանել առաջատարի իր դիրքերը:
Նշենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը` Կարլսենի և Կարյակինի միջև, կկայանա այս տարվա նոյեմբերին` Նյու Յորքում:
[b]Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
[/b]
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
[b]Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը.
[/b]1. Կարյակին - 8.5 միավոր
2. Կարուանա - 7.5
3. Անանդ - 7.5
4. Նակամուրա - 7
5. Արոնյան - 7
6. Գիրի - 7
7. Սվիդլեր - 7
8. Տոպալով - 4.5
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
13:34 30-04-2019
Grenke Сhess Сlassic-ն ավարտվեց Կարլսենի տրիումֆով. Արոնյանը 5-րդն էր
8999 դիտում
18:35 26-11-2017
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը. հաջորդը՝ հավակնորդների մրցաշարն է
4977 դիտում
19:51 05-10-2018
Շախմատի օլիմպիադան ավարտվեց չինական տրիումֆով. մեր հավաքականները մնացին առանց մեդալների
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին