1563 դիտում
10:30 18-06-2019
ՏՄՊՊՀ-ում «հնի» ու «նորի» կռիվ է. Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «հնի» ու «նորի» կռիվ է: Ըստ որոշ լուրերի՝ գրեթե 1 ամիս առաջ հանձնաժողովի նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել և բացահայտ հայտարարում է, թե բազմաթիվ մարդկանց խոսք է տվել աշխատանքի տեղավորել իրեն վստահված կառույցում:
Եվ քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, երկարատև աշխատանքային փորձ ունեն, առավել ևս՝ վարչությունների ղեկավարների շարքում անգամ դոկտորներ կան, այսինքն՝ չի կարող կամայականորեն հեռացնել պաշտոններից, խորամանկ քայլ է մտածել՝ իրականացնել կառուցվածքային փոփոխություններ:
Մեր թղթակիցը Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է՝ ինչ կառուցվածքային փոփոխություններ է նախատեսել ՏՄՊՊՀ-ում:
Նա նշել է, որ դեռևս նման փոփոխություններ չեն կատարվել, սակայն, ըստ էության, հաստատեց, որ դրանք լինելու են. «Կառուցվածքային փոփոխությունները, երբ արդեն վերջնական որոշած կլինենք, կանենք: Այս պահին վերջնական որոշում չունենք»::
Նա հերքել է, թե կադրային ջարդ է սպասվում՝ ասելով. «Աշխատակազմից մեկ-երկու հոգի կարող են դուրս եկած լինել, բայց 90-95 % մարդիկ աշխատում են: Ես բոլոր աշխատակիցներին գնահատում եմ իրենց կատարած աշխատանքով: Եթե նախկհն կազմից էլ, նոր կազմից էլ կարողանա պրոֆեսիոնալ աշխատել, կմնա, որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե մարդը չի կարողանում աշխատել, կամ, օրինակ, չի բավարարում չափանիշերին, չի մնա՝ անկախ նրանից, թե ինքը որ կազմից է»:
Թե ինչպե՞ս է աշխատել ՏՄՊՊՀ-ի նախկին կազմը, Գևորգյանն ասել է. «Իրենց առաջադրանքներ եմ տվել, կկատարեն, կտեսնենք՝ լա՞վ են աշխատում, թե՝ վատ: Նախկին աշխատանքով չեմ կարող գնահատել, որտե՞ղ տեսնեմ նախկին աշխատանքը, որ գնահատեմ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
12:58 09-12-2018
Այսօրն հնի և նորի կռվի ավարտն է. Էդմոն Մարուքյանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին
7052 դիտում
11:09 20-10-2020
Հավատացե՛ք, նորի եւ հնի համադրումից է ծնվում հաջողությունը, իսկ մենք դա կարող ենք անել. Սենոր Հասրաթյան
1450 դիտում
09:59 25-06-2019
Արցախի հարցով նոր փաստաթո՞ւղթ, թե՞ հնի վերաձևակերպում․ «168 ժամ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»