«Ռեալը» ներկայացրեց 18-ամյա Ռոդրիգոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալը» ներկայացրեց հերթական հարձակվողին: Այն դարձավ «Սանթոսի» նախկին հարձակվող Ռոդրիգո Գոեսը: Մադրիդյան ակումբը նրան ձեռք էր բերել 45 միլիոն եվրոյով:
Ռոդրիգոն հաջողությամբ անցել է բուժզննումը և ներկայացվել «Սանտյագո Բերնաբեույում»: Առայժմ նա խաղային համար չի վերցրել:
Շնորհանդեսի ժամանակ 18-ամյա բրազիլացին մի քանի անգամ համբուրեց «Ռեալի» խորհրդանիշը:
Բրազիլիայում Ռոդրիգոն ակումբային մակարդակով անցկացրել է 49 հանդիպում, դարձել 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: