9106 դիտում
21:58 19-06-2019
«Սորոսի» կողմից Ռուստամ Բադասյանի ընտրությունը կատարվել է, քանի որ նա պարտավորվել է անել գրասենյակի հրահանգները. Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը պարտադրել է մեր իշխանություններին, որպեսզի տեղի ունենա արդարադատության նախարարի փոփոխությունը՝ Արտակ Զեյնալյանը հեռացվի, և նրան փոխարինի Ռուստամ Բադասյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:
«Լարիսա Մինասյանի կողմից Ռուստամ Բադասյանի ընտրությունը կատարվել է զուտ նրա համար, որ նա հլու-հնազանդ, գլուխը կախ պարտավորվել է իրականացնել բոլոր այն հրահանգները, որոնք կգան Սորոսի գրասենյակից»,- նշեց Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել, և հենց նույն օրը Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանի և Ռուստամ Բադասյանի լուսանկարները և կից գրել, որ Ռուստամ Բադասյանն է նշանակվելու նախարար:
«Հույս ունեի, որ մեր իշխանությունը կգտնի իր ողնաշարը, այդ հրապարակումից գետինը կմտնի և հետ կկանգնի իրեն պարտադրված որոշումից: Մեծ հաշվով, ծրագիրը որն է, եթե դուք նայեք բոլոր այն երկրների ցանկը, որտեղ Սորոսի գրասենյակը եկել է իշխանության, տիրապետել է իշխանական լծակներին, կտեսնեք, որ բոլոր երկրներում տեղի են ունեցել քաղաքացիական մեծ բախումներ»,- հայտարարեց Նարեկ Մալյանը:
Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում կվերսկսվեն ՎԵՏՕ շարժման փողոցային ակցիաները՝ ընդդեմ «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեության:
«Մոտ ժամանակներս մենք շատ մեծ «պատերազմ» ենք ունենալու Սորոսի գրասենյակի հետ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5261 դիտում
22:46 11-10-2019
«Սորոսի» գրասենյակը մեծ արշավ է սկսել իմ և «ՎԵՏՕ» շարժման դեմ, այսօր կրկին դիմել են ոստիկանություն. Նարեկ Մալյան
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին