1016 դիտում
20:06 20-06-2019
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Սրբազան մասունքը կրում էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը:
Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի Ախալցխեի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի Հյուսիսարևմտյան շրջանի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Արարատյան շաբաթվա տոները հիմք են հանդիսացել Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման համար.
«Մենք, լինելով քրիստոնյա, լավագույն կերպով գիտակցել և իմացել ենք այն գինը, որ Քրիստոս խաչի վրա Իր արյամբ վճարեց մեզ փրկություն պարգևելու համար: Եվ այդ գնով պայծառացել ու լուսավորվել են թե´ մեր հոգիները, թե´ մեր մարմինները:
Մեր ազգը լավագույնս գիտակցել է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի թափած արյան գինը, լավագույնս գիտակցել է Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում կրած չարչարանքների արժեքը և արժևորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկած լույսն ու հավատը և ապրել դրանով դարեդար»,- ասաց Հայր Պողոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին հայցել Աստծուց ուժ, կարողություն և իմաստություն մեր նախնիների դարավոր հավատքի համաձայն ապրելու համար:
Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հադիսապետությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
866 դիտում
15:39 16-06-2022
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
832 դիտում
18:04 30-05-2024
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
2209 դիտում
10:15 15-06-2017
Այսօր Ս. Շողակաթի վանքի ուխտի օրվա առիթով դուրս կբերվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան