211652_close_icon

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին. ժամանել են մարզի քրեական ոստիկանության և քննչական վարչության պետերը

views-count43546 դիտում article-date 10:27 11-03-2025
Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին: 

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչակնա խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել են ընտանիքի անդամները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր