33618 դիտում
17:46 08-12-2024
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. իր պապի չբնակեցված տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա թոռան մարմինը. ժամանել են մարզի քրեական ոստիկանության և քննչական վարչության պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան խոշորացված համայնքի վարչական շրջաններից մեկի բնակավայրերից մեկում՝ տանը, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Արթուր Զաքարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի ոստիկանության բաժնի պետ Ավդիշոևը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Տեղում պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Թելման Ա.-ն է, ով գնացել է իր պապի չբնակեցված տուն, գիշերել այնտեղ, իսկ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան հյուրասենյակի բազմոցին նրա դին հայտնաբերել է ազգականը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է հյուրասենյակում գտնվող գազով վառարանի թերայրված գազերի արտանետման հետևանքով։ Պարզվել է նաև, որ վառարանը ծխատար խողովակ չի ունեցել։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+