211652_close_icon
views-count3557 դիտում article-date 18:51 21-06-2019

Դոպինգի համար որակազրկված քենիացի վազորդուհին տղամարդ է դուրս եկել

Քենիացի թեթևատլետուհի Շիյես Չեպկոսգեյը, որը 2017 թվականին որակազրկվել էր արգելված խթանիչներ օգտագործելու համար, տղամարդ է եղել: Կեղծիքը պարզել են բանտի աշխատակիցները: Չեպկոսգեյը հունիսի 14-ին ձերբակալվել էր այն բանից հետո, երբ քենիական հիվանդանոցներից մեկում ներկայացել էր որպես բուժքույր: Խարդախությունը բացահայտվել է բժիշկների կողմից: Նրան տեղափոխել են մեկուսարան, որտեղ էլ պարզվել է, որ իրականում ձերբակալվածը տղամարդ է: Բուժզննումից հետո այդ ենթադրությունը հաստատվել է: Չեպկոսգեյը իր մոտ ունեցել է անձը հաստատող փաստաթղթեր, անձնագիր և ID Քարտ: «Այո, ես տղամարդ եմ: Բայց երբ սկսեցի սպորտով զբաղվել, փաստաթղթերում նշեցի, որ կին եմ», խոստովանել է նա հարցաքննության ժամանակ: Շիյես Չեպկոսգեյ անունով մարզուհին 2016 թվականին չորս տարով որակազրկվել էր, երբ Մալայզիայում կայացած մարաթոնի վազքարշավից հետո նրա արյան փորձանմուշում հայտնաբերվել էին տեստոտերոնի և անդրոստերոնի հետքեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր