211652_close_icon
views-count37114 դիտում article-date 16:59 22-06-2019

Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են խարդախության համար հետախուզման մեջ գտնվող Criminal.am լրատվական կենտրոնի խմբագիր ներկայացած 41-ամյա երիտասարդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ) ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ուժեղացված ծառայության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Մասիս քաղաքում հաշվառված 41-ամյա Հայկ Բաղդասարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Հռիփսիմե Մնացականյանի որոշմամբ և նա հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 137 հոդվածի 1-ին մասի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք տալը) հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Բաղդասարյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը criminal.am լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիրն է։ Նա նախկինում եղել է դատապարտված, այս պահին էլ կասկածվում է խոշոր չափի գումարներ խարդախությամբ յուրացնելու մեջ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր