Հայտնի են Ռուսաստանում թմրամոլության ամենաբարձր մակարդակն ունեցող մարզերը
Ռուսական «Սթափ Ռուսաստան» կենտրոնի մասնագետները հայտնել են այն մարզերի անունները, որտեղ թմրամոլության մակարդակն ամենաբարձրն է։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, վարկանշային ցուցակը կազմելու համար նրանք օգտվել են «Ռոսստատ»-ի, առողջապահության և ներքին գործերի նախարարությունների պաշտոնական տվյալներից։
Ցուցակը գլխավորում են Մոսկվայի, Չլյաբինսկի մարզերը, ինչպես նաև Խակասիայի ինքնավար մարզը։ Վերջին 1 տարում նշված մարզերում իրավիճակը կտրուկ վատացել է։
Թմրամոլությունից համեմատական կարգով «ազատ են» Նենեցկի ինքնավար մարզը, Արխանգլսկի մարզը և Չեչնիայի Հանրապետությունը։