ԲԴԽ 6 անդամները մտադիր են նիստ հրավիրել և նախագահ ընտրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից երկուսը Ազգային ժողովի կողմից ընտրվեցին միայն վերջերս: Եվ դատավորներն ահազանգում են, որ ԲԴԽ-ի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը կարող է դատավորների շրջանում նոր դժգոհության ալիք բարձրացնել:
Դատավորներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ ԲԴԽ-ն այսօրվա իր կազմով կարող է քվորում իրականացնել, և ներքին խոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել և ԲԴԽ նախագահ ընտրել, որն օրենքով պետք է ընտրվի դատավորների կազմից: Սակայն վերջիններս դա անարդար են համարում, քանի որ կառույցում միայն երկու դատավոր կա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում դատավորների թվի համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի:
Եվ լուրեր են պտտվում, որ իշխանություններն այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա: Այդ ամենից հետո ԲԴԽ թեկնածուները նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին:
Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, արդեն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին: Այս առնչությամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ՝ նման ենթադրությունները կամ երևակայությունները որևէ ձևով հիմնավորված չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]