1075 դիտում
15:14 25-06-2019
«Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորի մոտ հայտնաբերվել է գուլպայի մեջ թաքցված հզոր ցավազրկող դեղամիջոց
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 25-ին` ժամը 12։00-ի սահմաններում, կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Կ․-ին, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են գուլպայի մեջ թաքցված «Durogesic 100 mg fentanyl/h» գրառմամբ մաշկային կպչուն սպեղանի, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
14:02 28-04-2014
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է ցավազրկող նոր դեղամիջոց
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին