211652_close_icon
views-count1479 դիտում article-date 16:56 27-06-2019

Վրաստանը պատրաստ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Հայաստանին տրամադրել խորհրդատվություն

Վրաստանը մեծապես կարևորում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվացնելու վիզային ռեժիմի ազատականացման համար Եվրամիության հետ աշխատանքները: Վրաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած տիպի խորհրդատվություն: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանն իր խոսքում այս մասին ասաց Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին: Փոխվարչապետը նախ նշեց՝ իրենց համար ուրախալի է, որ Հայաստանը պատրաստվում է ակտիվացնել աշխատանքները ԵՄ-ի հետ հարաբերություններում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների, աշխատանքների առումով: «Ցանկացած հարցում, ցանկացած խորհրդատվության ցուցաբերման պատրաստակամություն ենք հայտնում: Բացի այդ, ԵՄ-ի ձևաչափում պատրաստ ենք ձեզ ընդունել այն նշանակալի հանդիպումներին, որ Վրաստանում պլանավորվում է այս ամառ: Հուլիսին Բաթումում կկայանա Արևելյան գործընկերության երկրների առաջին ներդրումային ֆորումը, որտեղ Արևելյան գործընկերության երկրները իրենց ներդրումային ներուժը կներկայացնեն: Հուսով ենք, որ Հայաստանը բարձր մակարդակով կներկայացվի հուլիսի 11-12-ին Վրաստանում կայանալիք միջոցառմանը, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին»,-նշեց փոխվարչապետը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին Վրաստանում պլանավորվում է նաև Մետաքսի ճանապարհի ֆորումի անցկացում, որտեղ բարձր մակարդակի երկխոսության հարթակ է ստեղծվելու: Եվ փոխվարչապետը կարևոր համարեց նաև Հայաստանի ներկայացումը այդ հանդիպումներին: Մայա Ցկիտիշվիլին կառավարության անունից Հայաստանին շնորհակալություն հայտնեց այն պատրաստակամության համար, որ Հայաստանի բարձր քաղաքական դեմքերն արտահայտում են՝ հաջակցություն Վրաստանի: Նա շնորհակալություն հայտնեց այն դիրքորոշման համար, որ Հայաստանն արտահայտում է միջազգային ասպարեզում Վրաստանի համար կարևորագույն հարցերի լուծման առումով:

Նմանատիպ նյութեր