211652_close_icon
views-count1978 դիտում article-date 18:42 27-06-2019

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսնյութը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում: Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ: [b]Ժամկետանց[/b] Թխվածքաբլիթ Աստղաբույլ՝ 650գր, եփած խոզապուխտ Գանձասար՝ 1կգ, սիրողական եփած երշիկ Աթենք՝ 200գր, եփած երշիկ մորտադելա Աթենք՝ 770գր, նրբերշիկ Գանձասար՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո Բիելլա՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ Ցարսկի Պրոդուկտ՝ 7 տուփ, եփած երշիկ սիրողական Աթենք՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական Ցարսկի Պրոդուկտ՝ 3 հատ, ալյուր եգիպտացորենի Կուբանսկայա Մատուշկա՝ 3 կգ, կրեկեր ծովի աղով՝ 1 տուփ, լուծվող սուրճ Լոռ՝ 2 տուփ, կոնֆետ Ռաֆաելլո՝ 2 հատ, պահածոյացված սարդինայի ֆիլե՝ 1 տուփ, արգանակ Գալինա Բլանկա՝ 147 հատ, շոկոլադե հավաքածու Ֆեռռերո Ռոշեր՝ 1 տուփ: [b]Թերի մակնշմամբ [/b] Պանիր լոռի 2,5 կգ, Աֆտաբ հալած յուղ 1.7 կգ, լազանիա 5 տուփ, քաբաբի խճողակ 4 կգ: Ժամկետնանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, տրվել է մակնշման խախտումները վերացնելու կարգադրագիր: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, և հորդորում ահազանգել իրացման և հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության և այլ, խախտումներ նկատելու դեպքում: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր