Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի մոտակայքում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիական Բրեստ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի հարևանությամբ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինի գործողություններից 2 մարդ հրազենային վնասվածք է ստացել:
Բրեստի դատախազի խոսքով՝ զինված անձը կրակ է բացել, երբ մարդիկ մզկիթից դուրս գալիս են եղել: Տեղի իշխանությունները նշում են, որ պարզ չէ, թե արդյոք նրա գործողությունները կրոնական շարժառիթ են ունեցել, թե այլ գործոններով են պայմանավորված եղել:
Հրաձգության հեղինակը փախուստի է դիմել, իսկ franceinfo ռադիոկայանի տեղեկացմամաբ՝ վերջինը ինքնասպանություն է գործել: