1799 դիտում
11:44 28-06-2019
Օսակայում Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովում տեւել Է 1 ժամ 20 րոպե
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Օսկայում G20 գագաթնաժողովի շրջանակում։Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-48796815]BBC[/url]-ն:
Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել առեւտրի և զինաթափման հարցերը: «Մենք շատ հետաքրքիր բանավեճ կունենանք, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպես առեւտուրը, կոմերցիան, զինաթափման հարցերը, հովանավորչության թեման, այլ բազմապիսի հարցեր»,- ասել է ամերիկացի առաջնորդը, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման գերազանց արդյունքների հույս ունի: «Կարծում եմ, որ այս հանդիպման արդյունքները գերազանց կլինեն»,- ասել է Թրամփը:
Արձանագրության ընթացքում լրագրողները խնդրել են թրամթին, թե նա մտադիր է քննարկել ԱՄՆ նախագահի ընտրություններում Պուտինի միջամտությունը: Միացյալ Նահանգների նախագահը ծիծաղել և ասել է. «Մի միջամտեք ընտրություններին, խնդրում եմ»:
Ինչպես սպասվում էր, Օբամայի և Պուտինի միջև բանակցությունները տևել են մեկ ժամից ավելի: Նրանց մասնակցել են նաև ռուսական կողմից, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան կողմից՝ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնy, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
664 դիտում
07:23 17-09-2024
Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ 2 ժամ է տեւել. ինչ են քննարկել. «Ժողովուրդ»
3590 դիտում
16:36 31-08-2016
Օբաման ու Էրդողանը G20-ի գագաթնաժողովում քննարկելու են Գյուլենի արտահանձնման հարցը
2122 դիտում
09:16 05-09-2016
ԵՄ-ի միգրացիոն ճգնաժամի պատճառով G20-ի գագաթնաժողովում տարաձայնություններ են եղել. աղբյուր
Այս բաժնից
871 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
460 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները
925 դիտում
23:07 16-10-2024
Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա