211652_close_icon
views-count2185 դիտում article-date 09:16 05-09-2016

ԵՄ-ի միգրացիոն ճգնաժամի պատճառով G20-ի գագաթնաժողովում տարաձայնություններ են եղել. աղբյուր

Չինաստանի Հանչոու քաղաքում մեկնարկած G20-ի անդամ պետությունների մասնակցությամբ ընթացող գագաթնաժողովում Եվրոպայում փախստականների հետ կապված ճգնաժամի հարցը քննարկելու ժամանակ պատվիրակությունների միջև տարաձայնություններ են սկսվել, հաղորդում է Ria Novosti-ն։ «Թուրքիան և Եվրոփպան կարծում են, որ այլ երկրներ ևս պետք է ընդունեն խնդիրը և այն լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն»,-նշել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի միգրացիոն խնդիրը կոմյունիկեի նախագծի քննարկմանը դարձել է ամենավիճարկելի հարցերից մեկը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այսօր՝ սեպտեմբերի 5-ին։ Բացի այդ, թեժ կերպով քննարկվել են համաշխարհային կլիմային, տարածքային ամբողջականության վերաբերյալ խնդիրները։

Նմանատիպ նյութեր