211652_close_icon
views-count3710 դիտում article-date 16:36 31-08-2016

Օբաման ու Էրդողանը G20-ի գագաթնաժողովում քննարկելու են Գյուլենի արտահանձնման հարցը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում ընթանալիք G20-ի շրջանակներում ամենան հավանականությամբ կքննարկեն իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Աբրահիմ Քալինը, փոխանցում է BBC-ն։ «Մենք սպասում ենք այդ քննարկմանը։ Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում»,-ասել է Քալինը։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին հուլիսին Թուրքիայում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի մեջ և պահանջում ԱՄՆ-ի իշխանություններից նրա արտահանձնումը։ Ամերիկյան կողմը դեռևս չի կատարելօ թուրքական կողմի պահանջը՝ նշելով, որ Անկարան բավարար ապացույցներ չունի Գյուլենին արտահանձնելու համար։ Իր հերթին, Գյուկենը ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում ասել է, որ եթե իրեն հասցեագրվող մեղադրանքների գոնե 1/10 մասը ապացուցվի, ապա ինքը պատրաստ է անձամբ մեկնել Թուրքիա։

Նմանատիպ նյութեր