211652_close_icon
views-count1723 դիտում article-date 15:57 28-06-2019

Եվրամիության` Ռուսաստանի դեմ 6-ամսյա տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին որոշումն ուժի մեջ մտավ

Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ 6 ամսյա տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին որոշումը ուժի մեջ է մտել: Այս մասին հաղորդագրությունն այսօր հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ «Այս որոշումը ուժի կմնա մինչև 2020 թվականի հունվարի 31-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հինգշաբթի օրը ԵՄ խորհուրդը երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս որոշումն ընդունվեց հունիսի 20-21-ը ԵՄ գագաթնաժողովում քննարկվելուց հետո։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պայմանավորված են այն բանով, որ նա չի իրականացնում Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու Մինսկի համաձայնագրերի պահանջներոը։ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2014 թվականին ի պատասխան Ուկրաինայում նրա սանձազերծած պատերազմի և Ղրիմի բռնազավթման։

Նմանատիպ նյութեր