211652_close_icon
views-count1692 դիտում article-date 19:28 28-06-2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն: Այս անգամ քաղաքացիներն առավելապես եկել էին առաջարկներով: Մասնավորապես՝ Ստյոպա Խոյեցյանն առաջարկում էր ստեղծել ջրհեղեղի և սողանքների կասեցմանը նպաստող՝ իր մտահղացած մեքենան, որը կարող է կիրառվել բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ լուծելու հարցում, նաև՝ հրդեհների ժամանակ: Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանն առաջարկում էր լայն համագործակցություն ԱԻՆ-ի հետ և պատրաստակամություն՝ առավել վտանգավոր իրավիճակներում օգտագործելու իրենց ասոցիացիայի ներուժը:  Արկադի Զարգարյանը Ֆելիքս Ցոլակյանին ներկայացրեց բազմաֆունկցիոնալ առաջարկություններ, որոնք վերաբերում էին տարբեր գերատեսչությունների գործառույթների:  Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնեց սրտացավ վերաբերմունքի և օգտակար լինելու ձգտման համար և խոստացավ փորձագիտական դրական եզրակացությունների պարագայում՝ լուծում տալ բարձրացված հարցերին կամ առաջարկներն ուղարկել ըստ պատկանելիության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր