283886 դիտում
19:37 18-08-2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անակնկալը՝ հրշեջ ավտոմեքենաներով հարսանյաց սրահ ժամանած նորապսակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ 24-ամյա Սամվել Կոստանյանի և 22-ամյա Ռայիսա Մեսրոպյանի հարսանեկան արարողությունը:
Հարսանեկան արարողությունը տարբերվում էր իր յուրահատկությամբ, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փեսան ու հարսը հարսանեկան արարողության սրահ այցելեցին հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցում էին հրշեջ-փրկարարները:
Հարսանեկան արարողության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անակնկալը մեծ բերկրանք պատճառեց ոչ միայն նորապսակներին, այլև ներկա գտնվող նրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Գաղտնիք չէ, որ բազմաթիվ նորապսակներ հարսանեկան արարողությունից հետո որոշ ժամանակ մտածում են, թե ինչպես են լուծելու իրենց աշխատանքի հարցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանը՝ նորապսակներին աշխատանքի ընդունելու մասին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար-ծառայության մայոր Հակոբ Խաչատրյանը ընթերցեց հարսանեկան սրահում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նորապսակները սովորել և ավարտել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, որտեղ էլ ծագել է իրենց սերը և նրանք որոշել են իրենց կյանքը միահյուսել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 352+
352+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5911 դիտում
18:53 31-05-2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն
Այս բաժնից
2188 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)