1409 դիտում
13:05 29-06-2019
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Վարդենիսի մարզադպրոցին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման, կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է: Տեղեկացնում է ՀՖՖ Նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։
Այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին է հանձնվել գնդակներ և մարզագույք. Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, ով մարզադպրոցի սաների և մարզիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու հարցը, հավելելով, որ Վարդենիսի տարածաշրջանում ևս մեկնարկել է փոքր մարզադաշտերի կառուցման աշխատանքները, ինչն ուղղված է զարգացնելու մանկապատանեկան ֆուտբոլը Վարդենիսում և հարակից գյուղերում:
Հ.Գ Ներկայումս Վարդենիսի N 1 մարզադպրոցի 8 խմբերում ընդգրկված են շուրջ 130 պատանի ֆուտբոլիստներ: Նախապատրաստական չորս խմբերում մարզվում են 7-ից 12 տարեկան, ուսումնամարզական չորս խմբերում՝ 13-ից 16 տարեկան պատանի ֆուտբոլիստներ: 2018 թ. մարզադպրոցի մինչև 16 տարեկանների հավաքական թիմը ՀՀ մարզադպրոցների Հանրապետական առաջնության մրցումներում գրավել է 3-րդ մրցանակային տեղը: «Անդրանիկ-05» թիմը մինչև 14 տարեկանների Հայաստանի 2018-2019թ.թ. առաջնության Բ խմբում նվաճել է չեմպիոնի կոչումը: Հայաստանի 2019-2020թ.թ. առաջնությանը մարզադպրոցը հադես է գալու 2 թիմերով:
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
14:15 16-08-2019
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Մեղրիի և Ագարակի թիմերին
3418 դիտում
21:30 20-01-2017
Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել է համակարգիչ և մարզագույք
1779 դիտում
18:02 10-05-2022
ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել
Այս բաժնից
1360 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1138 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1735 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում