211652_close_icon
views-count57229 դիտում article-date 19:35 29-06-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 23-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով ու մի քանի ծառ կոտրելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 23-ամյա Սամվել Առաքելյանն իր վարած Mercedes մակնիշի 35 NG 096 համարանիշի ավտոմեքենայով՝ Աշտարակի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, մոտ 70 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Առաքելյանը քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը: Այս պային դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքնիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, իսկ դեպքի վայր ժամանած՝ վարորդի հազարազներն ու ընկերները ասում էին, որ վթարի պատճառը վարորդի առջև թափառող շան հայտնվելն է եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր