Մորդովիայում սարսափելի վթարից զոհվել են ամուսիններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մորդովիայում այսօր առավոտյան տեղի ունեցած ավտովթարից զոհվել է 2 հոգի:
Դեպքը տեղի է ունեցել Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկ տանող ճանապարհին:
Նախնական տեղեկություններով, BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, որտեղ ճակատ-ճակատի բախվել է քարշակով բեռնատար ավտոմեքենային:
Վթարի զոհվել է վարորդը և նրա ուղևորը, որոնք ամուսիններ են եղել: Եվս մեկ ուղևոր՝ նրանց իննամսյա երեխան, որը սայլակում (автолюлька) է եղել, ողջ է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ առավել հավանական վարկածի, BMW-ի վարորդը ղեկին քնել է, մեքենան կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակած գոտի: