211652_close_icon
views-count1719 դիտում article-date 21:37 30-06-2019

Հայտնաբերվել է Հայաստանի և Մոլդովայի երկքաղաքացի հետախուզվողը

Հունիսի 28-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համատեղ օպերատիվ խմբի ծառայողները Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Հայաստանի և Մոլդովայի 51-ամյա քաղաքացու, որը 2016 թվականի ապրիլի 5-ից ոստիկանութան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ փաստաթղթեր կեղծելու և անօրինական միգրացիա կազմակերպելու հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր