211652_close_icon
views-count10765 դիտում article-date 11:06 30-06-2019

Չինաստանում կառուցել են 60 մլրդ արժողությամբ՝ աշխարհի ամենամեծ օդանավակայանը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ՝ «Դասին» օդանավակայանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ նախագծի ղեկավար Լի Ցզյանհուայի խոսքով՝ դա կլինի ոչ միայն օդանավակայան, այլև խոշորագույն տրանսպորտային հանգույց։ Շինարարության համար ներդրվել է ավելի քան 60 մլրդ դոլար։ «Դասինը» կունենա 4 թռիչքա-վայրէջքային ուղի։ Մեկ տարում այն կարող է սպասարկել մոտ 620 հազար չվերթ, իսկ 2025 թվականին օդանավակայանի թողունակությունը կարող է հասնել 72 մլն ուղևորի։ Օդանավակայանի տանիքի մակերեսը համեմատելի է ֆուտբոլի 25 դաշտի մակերեսի հետ։ Այն կազմում է 1 մլն քմ: Օդանավակայանի բացումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին։ Այն կթեթևացնի «Շոուդու» օդանավակայանի ծանրաբեռնվածությունը, որը համարվում է աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկը։

Նմանատիպ նյութեր