211652_close_icon
views-count7615 դիտում article-date 19:42 01-07-2019

Ուժեղացված ծառայություն Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. կազմվել է 252 արձանագրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին: Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնցից 16-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար: Ընդհանուր կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 252 արձանագրություն, որոնցից 125-ը չամրակապված երթևեկելու համար: Հայտնաբերվել է նաև դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ 22 մեքենա, որոնցից 7-ի վարորդները խախտումը վերացրել են տեղում: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև 8 մեքենա՝ յուրաքանչյուրը բարձված 3.5 խորանարդ մետր փայտանյութով: Հարգելի վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները: Ուժեղացված ծառայությունները պարբերական են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր