3313 դիտում
16:48 02-07-2019
«Գառնի» արգելոց-թանգարանում կազմակերպվելու է երեկո նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մեծամասշտաբ երեկո՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 20:30:
Միջոցառմանը ելույթ կունենան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):
Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժորներ Վահան Մարտիրոսյանի և Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Կմասնակցեն նաև մի շարք մենակատարներ: Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի, Վ. Շարաֆյանի, Մ. Մավիսակալյանի ստեղծագործությունները:
Նմանատիպ նյութեր
2812 դիտում
21:22 12-07-2019
Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված մեծամասշտաբ հոբելյանական համերգ կանցկացվի
Այս բաժնից
595 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ