2899 դիտում
21:22 12-07-2019
Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված մեծամասշտաբ հոբելյանական համերգ կանցկացվի
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 14-ին, ժամը 20:30-ին տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվելիք իրադարձությանը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ համերգը բաղկացած է լինելու երկու մասից: «Առաջին մասը նվիրված է լինելու Կոմիտասին, այդ հատվածում երաժշտախմբերը ղեկավարելու է Ռոբերտ Մլքեյանը, երկրորդ մասը նվիրված է Թումանյանին, այն կղեկավարի Վահան Մարտիրոսյանը»,-նշեց նա:
Նորայր Նազարյանը տեղեկացրեց, որ հատուկ համերգի համար պատվիրվել են նոր մշակումներ: Էկրանների վրա ցուցադրվելու են հետաքրքիր նյութեր, որոնք շատերն առաջին անգամ են տեսնելու: Մենք վստահ ենք, որ այս համերգը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված տարվա ամենամեծ ծրագրերից մեկն է լինելու»,-ասաց Նորայր Նազարյանը՝ հավելելով, որ համերգի տևողությունը երկու ժամից ոչ պակաս է լինելու:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն անդրադարձան համերգային ծրագրին: Համերգին կհնչեն կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտ ստեղծագործություններ: Կներկայացվեն Հովհաննես Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլ ստեղծագործություններ:
Ռոբերտ Մլքեյանն առանձնահատուկ շեշտեց, որ հայ ունկնդրին սպասվում է շատ գեղեցիկ միջոցառում:
Հավելենք, որ երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Արտակ Ասատրյանը(դուդուկ), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ակսել Դավեյանը (բարիտոն), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Նարինե Ոսկանյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3394 դիտում
16:48 02-07-2019
«Գառնի» արգելոց-թանգարանում կազմակերպվելու է երեկո նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
Այս բաժնից
1021 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am