2926 դիտում
10:50 14-03-2024
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպվել էր «Մենք ուժեղ ենք միասին» համերգային ծրագիրը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 155 -ամյակներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և « Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար՝ Վարդուհի Խաչատրյան։ Մարտի 12-ին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպել էին «Մենք ուժեղ ենք միասին» համերգային ծրագիրը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 155-ամյակներին։
Ծրագրում ընգրկված էին Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, մեր կոմպոզիտորների, ինչպես նաև երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած երգերը։
Համերգին ելույթ ունեցավ նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան։ Նրանք կատարեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։
Համերգը անցավ շատ գեղեցիկ և անակնկալներով լի։ Համերգի վերջում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրենը՝ տիկին Արշակյանը, երեխաներին գեղեցիկ բացիկներ բաժանեց։ Այնուհետև կազմակերպվեց երեխաների հյուրասիրություն։
««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սան Մարիամը հաճախում է «Կանչ» երգչախումբ։ Մարիամը բացի երգչախմբերի հետ երգելուց, հանդես եկավ որպես մենակատար։ Շատ գեղեցիկ և ջերմ անցավ, երեխաների երգերի ժամանակ «Զատիկ»-ի երեխաները համ երգում էին, համ պարում։ «Զատիկ»-ի երեխաները շատ գեղեցիկ անակնկալ էին պատրաստել մեզ համար իրենց սիրելի Շաքե Սարգսյանի ղեկավարությամբ։ Նրանք կատարեցին իմ հեղինակած «Հայ զինվոր» երգը։ Շատ տպավորիչ էր։ Թե մեր, թե «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաները շատ ուրախացան» -անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3394 դիտում
16:48 02-07-2019
«Գառնի» արգելոց-թանգարանում կազմակերպվելու է երեկո նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
2896 դիտում
21:22 12-07-2019
Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված մեծամասշտաբ հոբելյանական համերգ կանցկացվի
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին