1387 դիտում
18:37 02-07-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ:
Նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ներկա իրավիճակը և զարգացման ներուժը։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական տարբեր փաստաթղթերում ամրագրված նպատակները հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
«Ես նույնպես վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունները թույլ են տալիս շատ ավելի ծավալուն առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ, քան հիմա է», - նշել է Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը հավելել է, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը նոր հնարավորություններ կբացի եգիպտացի գործարարների համար։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի միջոցով եգիպտական բիզնեսի համար ԵԱՏՄ շուկայում բացվող հնարավարություններին։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի գործարար համայնքների միջև շփումների համար արդյունավետ ձևաչափի սահմանումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին և հետագա կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
15:29 17-11-2021
Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
2310 դիտում
17:45 21-06-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ