1601 դիտում
23:00 02-07-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին
Հուլիսի 2-ին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով Կորնել Իոնեսկուին և մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման գործում։ Այս համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց հայ համայնքի կարևորությունը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Ռումինիայի միջպետական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շուրջ:
Նմանատիպ նյութեր
1040 դիտում
18:08 25-11-2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2059 դիտում
21:35 01-03-2019
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին
1397 դիտում
20:36 09-09-2019
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց