211652_close_icon
views-count38394 դիտում article-date 12:32 03-07-2019

Արտակարգ դեպք Երևանում․ 56-ամյա տղամարդը դանակով հարձակվել է իրեն օգնության հասած բժշկի վրա, սպառնալով՝ սպանել նրան

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 Շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների հերթապահ թիվ 21 խումբը կանչով մեկնել է Բաշինջաղյան փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժշկի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված տան բնակիչ 56-ամյա Գագիկ Ղ․-ն դանակով հարձակվել է իրեն օգնության ձեռք մեկնող շտապօգնության բժիշկ 38-ամյա Գառնիկ Բ․-ի վրա, սպառնալով, որ նրան սպանելու է։ Ոստիկանները Գագիկ Ղ․-ին բերման են ենթարկել Ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր