Ավստրիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին
Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին: Հուլիսի 3-ին այդ մասին Twitter-ում հաղորդել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայությունը նշում է, որ որոշումը միաձայն ընդունվել է Ազգային խորհրդի գլխավոր կոմիտեի կողմից:
Մայիսի 27-ին Ազգային խորհուրդն անվստահության քվե էր հայտնել Սեբաստյան Կուրցի նախարարների կաբինետին՝ փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի պաշտոնաթողության ֆոնին: