211652_close_icon

Ավստրիայում անորակ սոսնձի պատճառով հետաձգել են նախագահական ընտրությունները

views-count2844 դիտում article-date 19:35 12-09-2016
Ավստրիայում հոկտեմբերի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվել են անհեթեթ պատճառով: Այս մասին հայտնում է vesti-ն: Բանն ան է, որ փոստով քվեարկության համար ծրարները կպցնելու համար օգտագործվել է անորակ սոսինձ: Որպես հետևանք՝ քվեաթերթիկների ծրարները կարող էին բացվել և անվավեր ճանաչվել: Ընտրությունները հետաձգվել են մինչև նոյեմբերի 27-ը կամ դեկտեմբերի 4-ը: Անորակ սոսնձի պատճառով հետաձգված նոր ընտրությունները երկրին 2 մլն եվրո կարժենան:

Նմանատիպ նյութեր