2103 դիտում
17:54 03-07-2019
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանը գերազանցեց ինքն իրեն
Սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպական խաղերում մարմնամարզիկների ելույթները.
«Տղաների մասնակցությունից շատ գոհ եմ, մեդալների սպասում էինք, քանի որ պատրաստ էինք, բայց չեմպիոնության չէինք սպասում, քանի որ մասնկացում էին Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոններ, մրցանակակիրներ և կար շատ ուժեղ մրցակցություն: Արթուր Դավթյանի կատարումը հենացատկերի վարժությունում գերազնաց էր:
Մենք գիտենիք, որ անհատական գործքների եզրափակչում ամեն երկրից մեկ հոգի է լինելու, այդ իսկ պատճառով օղակների եզրափակչում մասնակցեց Վահագն Դավթյանը, քանի որ ավելի բարձր միավորով էր մտել եզրափակիչ: Վահագնը շատ չնչին տարբերությամբ զիջեց ոսկե մեդլակրին: Շատ ուրախ եմ արդյունքի համար, նրանք արեցին այն ինչ կարող էին, իսկ Արթուրը գերազանցեց ինքն իրեն, անգամ մարզումների ժամանակ այդպես չի ցատկել»,- նշեց Հակոբ Սերոբյանը:
Մինչև հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը՝ սպորտային մարմնամարզության հավաքականը կմասնակցի նաև մրցաշարերի և հավաքների.
«Աշխարհի առաջնությունից առաջ՝ օգոստոսի կեսերին, մեկնելու ենք Իսրայել՝ մասնակցելու այնտեղի բաց առաջնությանը: Հրավիրող կողմը հոգալու է բոլոր ծախսերը, բացի օդանավի տոմսից: Այդ առաջնությանը մասնակցելու ենք Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը, քանի որ նրանք հրավիրել են ուժեղագույններին:
Աշխարհի առաջնությունից առաջ նաև հավաք կանցկացնենք Թիբլիսիում, իսկ ԱԱ-ին կմասնակցեն Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը»,- խոսքը եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Նմանատիպ նյութեր
4850 դիտում
17:51 25-09-2017
Հակոբ Սերոբյան. Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում
1484 դիտում
12:06 27-10-2015
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գերազանցեց սպասելիքները
1251 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը