1487 դիտում
12:06 27-10-2015
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գերազանցեց սպասելիքները
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում հավաքած միավորների շնորհիվ հնարավորություն կստանա պայքարելու Ռիոյում ապրիլին կայանալիք Օլիմպիական խաղերին նախորդող «Թեստ իվենթ»-ին: Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում նա իրավունք կստանա մասնակցելու Օլիմպիական խաղերին:
«Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներից Արթուր Դավթյանը գերազանցեց մեր սպասելիքները: Արթուրը կատարեց իր վարժությունները շատ լավ և հավաքելով 84, 974 միավոր և զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: Նա իրավունք ստացավ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում ապրիլին կայանալիք «Թեստ իվենթ»-ին: Մարմնամարզիկներից Վահագն Դավթյանը (օղակներ) և Հարություն Մերդինյան (նժույգթափեր) դուրս են եկել եզրափակիչ և հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին կպայքարեն ուղեգրերի համար: Իրենց գործը քիչ ավելի դժվար կլինի: Անհատական ձևերում միայն մեդալ նվաճելու դեպքում մեր մարզիկները իրավունք կստանան մասնակցելու Օլիմպիական խաղերին»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ասել է մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում:
Նմանատիպ նյութեր
2103 դիտում
17:54 03-07-2019
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանը գերազանցեց ինքն իրեն
1938 դիտում
10:57 15-10-2015
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը խնդիրներ ունի
3142 դիտում
18:12 17-04-2016
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերեց
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը