1341 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
Հայաստանի մարմնամարզության հավաքականը շարունակում է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը մեկնարկում է Շոտլանդիայում։
«Հավաքականում ամեն ինչ նորմալ է: Տղաները լավ մարզավիճակում են: Արթուրի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ: Իրեն ավելի լավ է զգում: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով վերականգնվել է, քանի որ հիվանդության պատճառով մարզումներ է բաց թողել, բայց նորմալ կատարում է վարժությունները: Մի քանի ժամից գլխավոր մարզումային փորձ կանցկացնեն»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում նշեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում կկայանա մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Հայաստանի հավաքականը Գլազգո է մեկնել հոկտեմբերի 17-ին: Հայ մարմնամարզիկներն աշխարհի առաջնությունում ելույթ կունենան հոկտեմբերի 26-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
4916 դիտում
17:51 25-09-2017
Հակոբ Սերոբյան. Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում
1752 դիտում
18:28 16-10-2019
Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն
1675 դիտում
21:35 27-07-2024
Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները. ArmSport.am
Այս բաժնից
2407 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3070 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2578 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում